Սուրբ Գեղարդ. Քրիստոսի տառապանքների և Հայաստանի հոգևոր զորության խորհրդանիշը
- VisitArmenia

- Mar 1
- 1 min read
Սուրբ Գեղարդը քրիստոնեական աշխարհի ամենանվիրական սրբություններից է որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել է խաչված Հիսուս Քրիստոսի կողը։ Այս սուրբ մասունքը դարեր շարունակ պահվել է Այրիվանքում որն հենց այդ պատճառով վերանվանվել է Գեղարդավանք։ Ժայռափոր տաճարների այս հոյակերտ համալիրը որը հիմնադրվել է 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց։ Գեղարդի վանքն իր ժայռակերտ եկեղեցիներով զարմանահրաշ ձայնագիտությամբ և նրբակերտ խաչքարերով ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այսօր Սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում որպես հայ ժողովրդի հոգևոր պաշտպանության և հավատքի հզոր խորհրդանիշ։




Comments