top of page

Հավուց Թառ. Խոսրովի արգելոցի թաքնված միջնադարյան հրաշքը

  • Writer: VisitArmenia
    VisitArmenia
  • Mar 7
  • 1 min read

Գառնիի կիրճի բարձրադիր լանջին՝ Խոսրովի պետական արգելոցի տարածքում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը՝ Հավուց Թառը։ 11-13-րդ դարերում ծաղկում ապրած այս վանական համալիրը հայտնի է իր հոյակերտ ամրոցատիպ պարիսպներով և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցով։ Ըստ ավանդության՝ այստեղ են պահվել բազմաթիվ սրբություններ այդ թվում՝ Ամենափրկիչ խաչը։ Թեև 1679 թվականի ահեղ երկրաշարժից վանքը մեծապես տուժել է սակայն նրա կիսավեր պատերն ու նրբակերտ քանդակներն առայսօր հիացնում են այցելուներին իրենց վեհությամբ։ Հավուց Թառ տանող արշավային երթուղին բացում է հիասքանչ տեսարաններ դեպի Գառնիի կիրճն ու Ազատ գետի հովիտը։


Havuts Tar


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
final 500px.png

Մեր մասին

Բացահայտե՛ք Հայաստանը մեկ հարթակում։ Մենք ներկայացնում ենք մեր երկրի հազարամյա պատմությունը, հարուստ մշակույթը, գիտական ձեռքբերումներն ու զբոսաշրջային անսպառ հնարավորությունները։ Մեր առաքելությունն է լինել Ձեր վստահելի ուղեցույցը դեպի քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը։


© 2026 Visit Armenia. All rights reserved

  • Facebook
  • Instagram
  • Pinterest
bottom of page