Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» հուշահամալիր. Երևանի հզոր պահապանը
- VisitArmenia

- Mar 10
- 1 min read
Երևանի ամենաբարձր կետերից մեկում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է գտնվում Հաղթանակի զբոսայգին։ Այն նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին։ Զբոսայգու ամենատպավորիչ մասը «Մայր Հայաստան» վիթխարի հուշարձանն է որը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը տոկունությունն ու մայրական սերը։ Արձանի բարձրությունը պատվանդանի հետ միասին 54 մետր է։ Պատվանդանի ներսում գործում է ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը։ Զբոսայգու դիտահարթակից բացվում է Երևանի ամենահայտնի ու գեղեցիկ տեսարաններից մեկը դեպի քաղաքի կենտրոնն ու Արարատ լեռը։ Այստեղ կա նաև արհեստական լիճ ատրակցիոններ և «Անմար կրակը»՝ նվիրված նահատակների հիշատակին։




Comments