top of page

Սանահինի վանական համալիր. Միջնադարյան Հայաստանի հոգևոր և գիտական դարբնոցը

  • Writer: VisitArmenia
    VisitArmenia
  • Mar 10
  • 1 min read

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է գտնվում հայկական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Սանահինի վանական համալիրը։ Հիմնադրվել է 10-րդ դարում Աշոտ Գ Ողորմած թագավորի կողմից։ Վանքի անվանումը ստուգաբանվում է որպես «սա նրանից (Հաղպատից) հին է»։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային ու կրթական կենտրոններից մեկը որտեղ գործել են բարձրագույն դպրոցը գրադարանը և գրչության կենտրոնը։


Համալիրն աչքի է ընկնում իր բարդ և ներդաշնակ կառուցվածքով։ Այն ներառում է հինգ եկեղեցի գավիթներ զանգակատուն և ճարտարապետական առումով եզակի մատենադարանը։ Հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով որոնց թվում է հանրահայտ «Ծաղկող» խաչքարը։ Վանական համալիրի տարածքում է գտնվում նաև Կյուրիկյան թագավորների տոհմական դամբարանը։ Ճարտարապետական լուծումները հատկապես մատենադարանի և գավիթների թաղակապ ծածկերը վկայում են հայ շինարարների բարձր վարպետության մասին։


Sanahin Monastery Complex


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
final 500px.png

Մեր մասին

Բացահայտե՛ք Հայաստանը մեկ հարթակում։ Մենք ներկայացնում ենք մեր երկրի հազարամյա պատմությունը, հարուստ մշակույթը, գիտական ձեռքբերումներն ու զբոսաշրջային անսպառ հնարավորությունները։ Մեր առաքելությունն է լինել Ձեր վստահելի ուղեցույցը դեպի քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը։


© 2026 Visit Armenia. All rights reserved

  • Facebook
  • Instagram
  • Pinterest
bottom of page