Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան. Հայաստանի գույների տունը
- VisitArmenia

- Mar 10
- 1 min read
Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում է գտնվում մեծն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Այն հիմնադրվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք։ Համալիրը բաղկացած է բնակելի տնից որտեղ ապրել է վարպետը և արվեստանոցից որտեղ նա ստեղծագործել է։ Թանգարանի հավաքածուն ներառում է Սարյանի հարյուրավոր աշխատանքներ՝ վաղ շրջանի գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիների կտավները։ Այստեղ կարելի է տեսնել հայտնի բնանկարներ դիմանկարներ և նատյուրմորտներ որոնք արտացոլում են Հայաստանի պայծառ լույսն ու գույները։ Սա մի վայր է որտեղ այցելուն կարող է զգալ վարպետի ներկայությունը և ծանոթանալ 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենանշանավոր դեմքի կյանքին ու գործունեությանը։




Comments